Без рубрики·Русский·english·Հայոց լեզու·Հորունիկներ·Ձմեռային ճամբար 2024·Մաթեմատիկա·Մայրենի·Ուսումնական ճամփորդություններ·Ռուսերեն·առոխչագիտություն·բնագիտություն·դասատուի բլոգ·կավագորտություն·հայրենագիտություն·հունվարյա ճամբար2023·Անգլերեն·մայրենի ինքնաստուգում·մատեմատիկ ատմինիլի·Ես կարողանում եմ 2023·Ես և շրջակա աշխարհ·չգիտեմ ինչ·տեխնոլոգիաների ուտել·փետրվար

ԵՐՐՈՐԴ ՄԱՍ.

Աշխատանք 1․ Մեդիահմտություններ: Բլոգավարություն:

Լրացրո՛ւ հարցաթերթը․ Ես կարողանում եմ․

1․ Ես ունեմ անհատական համակարգիչ։այո

2․ Իմ համակարգիչը լիցքավորում եմ ինքնուրույն։այո

3․ Կարողանում եմ աշխատել Word ծրագրով։այո

4․ Կարողանում եմ աշխատել Paint ծրագրով։Այո

5․ Կարողանում եմ աշխատել P. Point ծրագրով։ոչ

6. Կարողանում եմ հեռախոսով ձայնագրել։ այո

7․ Կարողանում եմ լուսանկարել։ոչ

8. Կարողանում եմ տեսանյութ պատրաստել: ոչ

9․ Իմ էլեկտրոնային փոստի հասցեն է՝karo2015@mskh.am

9․ Կարողանում եմ նամակներ կարդալ և գրել։
Այո
10․ Կարողանում եմ կցորդները բեռնել, իմ նամակներին կցորդներ ավելացնել։ոչ

11․Իմ բլոգի հասցեն է՝չգիտեմ

12․ Իմ բլոգն ունի — բաժին: Թվարկել:

Աշխատանք 2.

Տեսանյութի միջոցով ներկայացրու քո բլոգը. ինչ բաժիններ ունի, քանի նյութ ունես հրապարակված, ներկայացրու 2-3 հրապարակում, որոնք քո կարծիքով քո բլոգի լավագույն հրապարակումներն են:
Տեսանյութի միջոցով ներկայացրու քո ընկերներից մեկի բլոգը. ինչ բաժիններ ունի, քանի նյութ ունի հրապարակված, ներկայացրու 2 հրապարակում, որոնք քո կարծիքով ընկերոջդ բլոգի լավագույն հրապարակումներն են:

Без рубрики·Русский·english·Հայոց լեզու·Հորունիկներ·Ձմեռային ճամբար 2024·Մաթեմատիկա·Մայրենի·Ուսումնական ճամփորդություններ·Ռուսերեն·առոխչագիտություն·բնագիտություն·դասատուի բլոգ·կավագորտություն·հայրենագիտություն·հունվարյա ճամբար2023·Անգլերեն·մատեմատիկ ատմինիլի·Ես կարողանում եմ 2023·Ես և շրջակա աշխարհ·չգիտեմ ինչ·տեխնոլոգիաների ուտել·փետրվար

Թեմա՝ Թվական անուն։

Տարբեր առարկաները չափելու, հաշվելու, կշռելու համար օգտագործում են թվերն ու դրանք անվանող բառերը՝ թվականները:

Օրինակ` յոթ (սեղան),  իննսունհինգ (մատիտ),  քսան սանտիմետր (ժապավեն),  երկու կիլոգրամ (ալյուր):

Թվականները ցույց են տալիս առարկաների թիվ կամ թվային կարգ (թիվը ըստ դասավորության):
Թվականների մասին տեսանյութը։

1․ Թվերը գրել տառերով․ հիշիր 11-99 թվականները գրվում են միասին։

7-յոթ

5-հինգ

9-ինը

4-չորս

10-տասը

19-տասնինը

95-իննսունհինգ

51-հիսունմեկ

64-վաթսունչորս

60-վաթսուն

35-երեսունհինգ

40-քառասուն

80-ութսուն

82-ութսուներկու

99-իննսունինը

100-հարյուր

200-երկու հարյուր

900-ինը հարյուր

126-հարյուր քսանվեց

931-ինը հարյուր երեսունմեկ

1000-հազար

20 000-երկու հազար

3006-երեք հազար վեց

5800-հինգ հազար ութ հարյուր

9325-ինը հազար երեք հարյուր քսանհինգ

1 000 000-միլիոն

3 245  614-երեք միլիոն երկու հարյուր քառասունհինգ հազար վեց հարյուր տասնչորս

2․ Շարունակիր ըստ օրինակի։ Հիշիր․ եթե 2, 3, 4 թվականները կազմվում են -րորդ ածանցով, 5-ից բարձր թվականները կազմվում են -երորդ ածանցով։

2- րդ-երկրորդ

3- րդ երրորրդ

4-րդն չորրորդ

5 -րդ հինգերորդ

6-րդ վեցերորդ

7 -րդ յոթերորդ

8 -րդ ութթերորդ

9 -րդ իններորդ

10 -տասներորդ

3. Տառերով գրել 8 — ով սկսվող բոլոր երկնիշ զույգ թվերը:

ութսուն ութսունմեկ ութսուներկու ութսուներեք ութսունչորս ութսունհինգ ութսունվեց ութսունյոթ ութսունինը

4. Տառերով գրել 6 — ով սկսվող բոլոր երկնիշ կենտ թվերը:

Վաթսուն վաթսունմեկ վաթսուներկու վաթսուներեք վաթսունչորս վաթսունհինգ վաթսունվեց վաթսունյոթ վաթսունինը

5․ Օգտվելով համացանցից գրիր այնպիսի առածներ, որտեղ թվական կա։ Օրինակ՝ Արջը յոթ երգ գիտի, յոթն էլ տանձի մասին։

Աղբյուրը

1)Մեկ կա՝ հազար արժե, հազար կա՝ մեկ չարժե:
2)Յոթ չափի´ր, մեկ կտրի´ր:
3)Մեկ խոսի´ր, յոթը լսի´ր:
4)Հազար խոսքին՝ մեկ խոսք, հազար ճնճղուկին՝ մեկ քար:
5)Երկու ականջ,մեկ բերան,իմացի´ր ասածիդ սրան:
6)Երկու աչքից մեկին մի´ հավատա:
7)Մինջև քառասուն ընկույզ մեկտեղ չտեսնի,քար չի նետի:
8)Հազար սուտ մի ճիշտ չարժի:
9)Սատանից յոթ օր առաջ ա ծնվել:
10)Մի խելքը լավ է, երկուսն՝ ավելի լավ:

Թվականների ուղղագրությունը

Թվականները ըստ գրությանլինում են երկու տեսակի՝ առանձին և միասին գրվող թվականներ:

11-99 թվականները գրվում են միասին, օրինակ՝ քսաներկու, հիսունչորս…

100-ից բարձր թվականները գրվում են անջատ, օրինակ՝ երեք հազար հինգ հարյուր տասնչորս:

Պետք է հիշել՝ հետևյալ թվականների ուղղագրությունը՝ ինն, ինը, տասը, երեսուն, քառասուն, հիսուն, վաթսուն, յոթանասուն, ութսուն, իննսուն, միլիոն, միլիարդ:

Առաջադրանքներ՝

  1. Հետևյալ թվականները գրիր տառերով` 54, 847, 6985, 12546, 68, 95, 15, 58, 697, 89:
  2. Հիսունչորս, ութ հարյուր քառասունչորս, վեց հազար ինը հարյուր ութսունհինգ, տասներկու հազար հինգ հարյուր քառասուն վեց, վաթսունութ, ինըսունհինգ, տասնհինգ , հիսունութ, վեց հարյուրինըսունյոթ, ութսունինը։
  3. Տրված բառերը բաժանիր երեք խմբի՝ գոյականներ, ածականներ, թվականներ՝Չորրորդ, մեծ, մեծություն, մարդ, լավագույն, ամենաերկար, հինգ, երրորդ, թիվ, վազք, դաժան, հինգերորդ, վերջին, լուսավոր, սենյակ, մայրիկ, դուռ, դատավոր, դատարկ:
  4. գոյականեր
  5. ածականեր
  6. թվականներ

Լրացուցիչ աշխատանք

Հորինիր մի պատմություն՝ օգտագործելով թվականներ։

երեք երկու

Без рубрики·հայրենագիտություն

ֆգգգգ

Ի՞նչ է էպոսը։ Ինչպե՞ս է կոչվում հայ ժողովրդի էպոսը և ինչու՞:

Անունը Սասունցի Դավիթ։

Ինչպե՞ս ծնվեց էպոսի պատմությունը։

Քանի՞ ճյուղ ունի մեր էպոսը և ինչպե՞ս են վերնագրված ճյուղերը։

4-է

Ինչո՞վ է պայմանավորված ճյուղերից յուրաքանչյուրի անվանումը։

Ինչպիսի՞ն են Սասնա հերոսները. բնութագրի’ր նրանց։

Սասունցի դավիթ,

Ո՞վ է էպոսի գլխավոր հերոսը։ Բնութագրի’ր նրան։

Սասունցի Դավիթ ուժեղ և անվաղ։

Ո՞վ է քո սիրելի հերոսը։ Ինչու՞։

Սասունցի դավիթը, որովհետև ինքը ուժեղ և անվաղ է։

Հերոսներից ո՞ւմ հաջողվեց Սասունը ազատել թշնամիներից։

Без рубрики·Հայոց լեզու·Մայրենի·հայրենագիտություն

Հայրենագիտություն

Բարև ձեզ, ես Կարոն եմ։ Մենք դասարանով ուրբաթ օրը գնացինք Մատենադարան։Բայց մինչև գնալը մենք մտանք պոնչիկանոց։ Եվ Մատենադարանում մենք տեսել ենք ամենամեծ գիրքը, որի կեսը պահված է պահոցում, իսկ 60 էջը չկա։ Եվ այդ գրիքը 28 կգ է։Իսկ ամենափոքրը՝ 19 գրամ է և տեղավորվում է լուցկու տուփի մեջ։ Եվ իմացանք, որ ամենամեծ գիրքը 2 մասի է բաժանած։Ամեն մասը 14 կգ է։

Без рубрики·հայրենագիտություն·չգիտեմ ինչ

Առասպել, միֆ (հուն․՝  -խոսք, ասք, ավանդություն), ժողովրդական բանահյուսության վիպերգական ժանրերից մեկը, որի մեջ գերբնական ու չափազանցված ձևով արտացոլվել են հնագույն ժողովուրդների կյանքի կարևորագույն դեպքերը, աշխարհի վերաբերյալ մարդկանց պատկերացումներն ու ընկալումները։

Առասպելների հիմքում, հիմնականում, ընկած են եղել տվյալ  ժողովրդի կյանքում տեղի ունեցած իրական դեպքերը, սակայն բնության դեմ դեռևս անզոր մարդն իր մտածողությամբ երևույթները բացատրել է որպես աստվածների և ոգիների գերբնական ուժի արտահայտություն։ Այդ պատճառով էլ իրական հիմք ունեցող դեպքերի ու հերոսների պատմությունն ի սկզբանե ընդունել է չափազանցված և գերբնական բնույթ։ Չնայած դրան, առասպելներն օգնում են որոշակի պատկերացում կազմելու հնագույն ժողովուրդների հատկապես նախագրային շրջանի պատմության վերաբերյալ։ Մովսես Խորենացու «Հայոց պատմության» շնորհիվ պահպանվել և մեզ են հասել հայ ժողովրդի ստեղծած՝ «Հայկ և Բել», «Արա Գեղեցիկ և Շամիրամ», «Վահագնի ծնունդը», «Տորք Անգեղ» առասպելները։

Լեգենդ

Լեգենդը ավանդազրույց է, որի հիմքում ընկած է հրաշքը։ Հրաշապատումն ընդգրկում է դեպքերը և հերոսներին։ Լեգենդը շատ նման է առասպելին, սակայն նրանք տարբեր են իրարից։ Առասպելի հիմքում ընկած է պատմական որևէ փաստ, ինչը հենց սկզբից ստանում է գերբնական տեսք։ Ժամանակի ընթացքում այդ իրական հիմքը աստիճանաբար մթագնում է

Без рубрики·հայրենագիտություն·չգիտեմ ինչ

Հայրենագիտություն

Հին ժամանակներում մարդիկ պաշտում էին հեթանոս աստվածներին, որոնցից էր Վահագն Վիշապաքաղը: Նա քաջության, արևի, կրակի աստվածն էր: Վահագնը իր երկնային ճանապարհորդություններից հետո հաճախ իջնում էր երկիր: Այդ ժամանակ մարդիկ մոտենում էին նրան, նրա բոցե մորուքից կայծ էին ստանում և խարույկներ վառում: Վիշապներին հաղթող աստվածն իրեն շատ երջանիկ էր զգում, որ կարողանում է օգտակար լինել մարդկանց:
Բայց շուտով աստվածների արքան՝ Արամազդը, հանձնարարեց Վահագնին, որ մնա երկնքում և այլևս չիջնի մարդկանց մոտ: Վահագնը կանչեց մարդկանց ու ասաց.
— Շուտով ես կբարձրանամ երկինք: Վերցրե՛ք այս հրե ճառագայթը և սրանով վառ պահեք ձեր խարույկները:
Մի քանի օր հետո Վահագնը գնաց: Մարդիկ վառ էին պահում իրենց խարույկները և ուշադիր էին լինում, որ դրանք հանկարծ չհանգչեն: Շուտով նրանք սկսեցին տագնապել. իսկ եթե անձրևները գան ու հանգցնեն կրակը, իրենք ինչպե՞ս են տաքանալու: Եվ նրանք գտան հնարը. սկսեցին խարույկները տուն տեղափոխել, և ամեն մի տան մեջ ստեղծվեց կրակարան: Այսպես բոլոր տներում սկսեց գործել օջախը, և վառ կրակը տներում չէր հանգչում: Նա չէր վախենում ոչ անձրևից, ոչ էլ քամուց: Եվ կրակի աստվածը ուրախանում էր՝ նայելով նրանց երկնքից և ուղարկելով կայծակներ ի նշան օգնության:

Без рубрики·հայրենագիտություն·չգիտեմ ինչ

Հայրենագիտություն

Մեսրոպ Մաշտոցը հայոց գրերի ստեղծողն է, հայերեն ինքնուրույն և թարգմանական գրականության սկզբնավորողը, հայ գրչության ու հայագիր դպրոցի հիմնադիրը, հայերենի առաջին ուսուցիչը:

Ծնվել է Վարդան անունով կիսաազնվականի ընտանիքում: Ստացել է հունական հիմնավոր կրթություն, տիրապետել է նաև ասորերենին, պարսկերենին, վրացերենին: Մոտ 389 թ. հաստատվել է Վաղարշապատում, աշխատել է արքունիքում՝ որպես ատենադպիր ու թարգմանիչ, այնուհետև նվիրվել ռազմական գործին: 394 թ. դարձել է վանական, իր աշակերտների հետ Աստվածաշունչը բանավոր թարգմանել է հայերեն՝ հասկանալի դարձնելու համար:Այդ առաքելության ընթացքում նա լրջորեն մտահոգվել է երկրի վիճակով, գիտակցել լեզվի, եկեղեցու, դպրոցի, հարցերով. Հայաստանի պարսկական հատվածում (387 թ. Հայաստանը բաժանվել էր Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև) հետզհետե ուժեղանում էր պարսկերենի ազդեցությունը, իսկ բյուզանդական մասում հունարենը դարձել էր պետական լեզու: Հայ ժողովրդին հայությունը կորցնելու վտանգից փրկելու նպատակով՝ Մաշտոցը կազմել է հրատապ ծրագիր՝ հայերեն թարգմանել քրիստոնեական գրքերը, քարոզչություն անել հայերենով, ստեղծել ինքնուրույն հայերեն գրականություն : Մաշտոցի այս ծրագիրն ընդունել ու խրախուսել են Հայոց կաթողիկոս Սահակ Պարթևը և Վռամշապուհ արքան: Վերջինս, տեղյակ լինելով, որ Ասորիքում Դանիել անունով եպիսկոպոսի մոտ հայերեն նշանագրեր կան, պալատական Վահրիճին ուղարկել է դրանք բերելու: Մաշտոցը որոշ ժամանակ այդ տառերով հայոց լեզու է ուսուցանել իր աշակերտներին, սակայն պարզվել է, որ այդ նշանագրերը բավարար չափով չեն համապատասխանում հայերենի հնչյունական համակարգին: Սահակ Պարթևի երաշխավորությամբ և Վռամշապուհ արքայի հրամանով Մաշտոցն իր մի խումբ աշակերտների հետ ուղևորվել է Ասորիք, եղել Ամիդ, Սամոսատ և Եդեսիա քաղաքներում, ձեռնամուխ է եղել հայերեն տառեր ստեղծելու գործին: Մաշտոցի աշակերտ Կորյունի վկայությամբ՝ 405 թ. Եդեսիայում «նա իր սուրբ աջով հայրաբար ծնեց նոր ու սքանչելի ծնունդներ՝ հայերեն լեզվի նշանագրեր»: Մաշտոցն անթերի որոշել է հայերենի հնչյունների իրական համակարգը՝ առաջնորդվելով մեկ հնչյունին՝ մեկ տառ սկզբունքով, յուրաքանչյուր տառի տվել անուն (այբ, բեն, գիմ…), թվային արժեք (Ա = 1, Ժ = 10, Ճ = 100, Ռ = 1000…), սահմանել գրության՝ ձախից աջ ուղղությունը: Մաշտոցյան կատարյալ այբուբենին միջնադարում ավելացվել են միայն «օ» և «ֆ» տառերը: Նոր տառերն ուսուցանել է իր օգնականներին և այնտեղ հունական կրթություն ստացող հայ պատանիներին, իսկ 2 աշակերտների՝ Հովհան Եկեղեցացու և Հովսեփ Պաղնացու հետ ձեռնարկել է Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը՝ սկսելով Սողոմոնի առակներից:  406 թ. նորաստեղծ գրերով Մաշտոցը վերադարձել է Հայաստան: Նրան մեծ ցնծությամբ են դիմավորել Վաղարշապատ մայրաքաղաքում: Գրերի գյուտից անմիջապես հետո երկրում ծավալվել է Թարգմանչաց շարժումը, ծաղկել է հայ դպրությունը, հիմնվել են բազմաթիվ դպրոցներ, գրադարաններ, գրչության կենտրոններ:  Կորյունի վկայությամբ՝ Մաշտոցը նշանագրեր է ստեղծել նաև վրացիների ու աղվանների համար: Բացի թարգմանական գործերից՝ Մեսրոպ Մաշտոցը գրել է մայրենի լեզվով առաջին հոգևոր բանաստեղծություններն ու երգերը: Մաշտոցի ու նրա աշակերտների գործունեությամբ սկզբնավորվել է հայոց ոսկեդարի (V դար) վիթխարի գրական-մշակութային շարժումը: Մեսրոպ Մաշտոցը սրբացվել է դեռևս կենդանության օրոք և դասվել Հայ եկեղեցու տոնելի սրբերի կարգը: Տոնացույցում նրա անունը հիշատակվում է 3 շարժական տոներում: Օշականում Մաշտոցի գերեզմանի վրա կառուցված եկեղեցին սրբազան ուխտատեղի է: Սերունդները Մաշտոցին անվանել են Երկրորդ Լուսավորիչ Հայոց, որովհետև Գրիգոր Լուսավորիչը քրիստոնեացրել է հայ ազգը, իսկ Մեսրոպ Մաշտոցն ազգայնացրել է քրիստոնեությունը: Մեսրոպ Մաշտոցի կյանքի և գործի մասին գրել են նրա աշակերտներ Կորյունն ու Մովսես Խորենացին, միջնադարյան մի շարք մատենագիրներ:  Մաշտոցի անունով կոչվել են Մատենադարանը:

Без рубрики·հայրենագիտություն·չգիտեմ ինչ

Հայրենագիտություն

Շատ ու շատ տարիներ առաջ, երբ դեռ մարդիկ չէին գրում թղթով և գրիչով, օգտագործում էին հատուկ ներկանյութեր և մագաղաթ: Հին մատյանների(զանազան բաներ գրելու մաքուր թերթերով գիրք,  (հնացած) պատմական բովանդակությամբ գիրք է պատմագիրք) հիմնական մասը  պատրաստված է եղել մագաղաթից՝

(ասորերեն՝ magalləta — գալարված մատյան), կաշվից պատրաստված գրանյութ է: Ըստ հունական ավանդության ստեղծվել է փոքրասիական Պերգամոն քաղաքում, թագավոր Եվմենես II-ի  օրոք։ Քաղաքի անունով կոչվել է պերգամենտ։ Պապիրուսի համեմատությամբ թանկ էր, սակայն՝ դիմացկուն, գրվում էր երկու երեսին և փաթեթի փոխարեն իրար վրա դնելով ստացվում էր այժմյան գրքի ձևը։ Հայերը գործածել են «մագաղաթ» անվանումով

Հայաստան աշխարհի կարևոր հարստություններից մեկը հնագույն ձեռագրերի թանգարանն է՝ Մատենադարանը, որտեղ պահվում են երկար դարերի ընթացքում ստեղծված մագաղաթյա ձեռագրերը: Դրանք գրված են մագաղաթի վրա, որը ստանում էին ուլի կամ հորթի կաշվից: Նրանք, ովքեր ստանում էին մագաղաթը, քերթում էին այդ կենդանիների կաշին, այսինքն՝ քերթողներ  էին համարվում: Հայերը քերթող են համարել նաև գրողներին, պատմիչներին, ովքեր գրել են մագաղաթների վրա: Օրինակ՝ հինգերորդ դարի պատմիչ Մովսես Խորենացուն անվանում են Քերթողահայր:
Երբեմն օտարականները զարմանում էին՝ տեսնելով, թե ինչպես են հայերը ստանում մագաղաթը: Մի անգամ Դվին քաղաքի թագավորական ախոռի  առջև օտարերկրացի մի վաճառական զրույցի էր բռնվել հայի հետ:

— Ինչո՞ւ եք մորթել տալիս այս հինգ հարյուր ոչխարը, — հարցնում է նա:

— Մագաղաթի համար: Միսը կմնա մարդկանց, իսկ կաշվից մագաղաթ կպատրաստեն:

— Եվ այդքան մագաղաթից քանի՞ մատյան կգրվի:

Իմաստունը պատասխանում է.

— Մեկ հատ խոշոր գիրք:

— Իսկ արժե՞ գիրք գրել այս հացապակաս տարում, — զարմանում է վաճառականը, իսկ մտքում մտածում է. «Ի՛նչ անխելք մարդիկ են այս հայերը»:

— Մարդն ապրում է ոչ միայն հացով, — ասում է իմաստասերը, — հացի պակասից մարդու մարմինն է մեռնում, իսկ գրքի պակասից՝ հոգին:

Հոգու սովը ավելի կործանարար է, քան հացի: Մագաղաթյա մատյանները հայերի հոգևոր սնունդն ու հարստությունն են:
Հայերեն ամենամեծ մագաղաթյա ձեռագիրը «Մշո ճառընտիրն» է, որը ունեցել է 75Х50 սմ մեծության 660 (այժմ՝ 600) թերթ՝ պատրաստված արջառի և երինջի կաշվից, ամենափոքրը՝ լուցկու տուփից փոքր է, պատրաստված նորածին ուլի մորթուց, ամենափոքրը՝ լուցկու տուփից փոքր է, պատրաստված նորածին ուլի մորթուց։

Без рубрики·հայրենագիտություն·չգիտեմ ինչ

Հայերնագիտություն

Մասիսն ու Արագածը շատ սիրով քույրեր են լինում։ Այնպես է պատահում, որ մի օր նրանք կռվում են, սոսկալի վիճում, մեկն ասում է.
-Ես եմ լավը, քեզանից էլ բարձր։
Մյուսն ասում է.
-Ես քեզանից էլ լավն եմ, քեզանից էլ մեծ ու բարձր։
Վեճի ժամանակ վրա է հասնում Մարութա սարը, փորձում է քույրերին հաշտեցնել, բայց չի կարողանում։ Նա վրդովված հեռանալով, անիծում է քույրերին, որ նրանք իրարից բաժանվեն և երբեք իրար չհանդիպեն։ Մասիսը դառնում, անիծում է Արագածին, որ ամբողջ տարին վիշտը նրա սրտից դուրս չգա, արցունքներն էլ աչքերից չպակասեն։ Արագածն էլ հետ չի մնում, իր հերթին անիծում է Մասիսին, որ աշխարհի երեսին մարդ չբարձրանա նրա գագաթը, վրան էլ մատաղ չմորթվի։
Այդպես էլ լինում է. Արագածի կատարին արտասուքից լիճ է գոյանում, իսկ Մասիսի վրա մինչև օրս մատաղ չի մորթվել։

Без рубрики·հայրենագիտություն·չգիտեմ ինչ

Հայրենագիտություն

Հայկական հին զրույցը պատմում է, որ հայերի սերը դեպի գիրքն ու գիրն իրոք, անսահման է: Հայկական այբուբենի ստեղծողների՝ Մեսրոպ Մաշտոցի ու Սահակ Պարթևի պաշտամունքը սկզբում ծնվել է ու զարգացել ժողովրդի մեջ, և արդեն հետո նրանք կանոնացվել են եկեղեցու կողմից: Հայ պատմաբանները և անգամ հասարակ արտագրողները ժողովրդի կողմից միշտ էլ հարգված են եղել: Իսկ գրքերը պահվել են բոլոր ընտանիքներում, անգամ եթե այդ ընտանիքի անդամները կարդալ չեն իմացել:
Տիրակալ Լենկթեմուրը սրբազան դող էր զգում գրքերի հանդեպ: Իր ռազմական սայլախմբի մեջ տեղադրված էր մի գրադարան, որի հատորների քանակը հասնում էր մի քանի հազարի: Նա լավ գիտեր, որ Հայաստանում կարելի է իր գրադարանը զգալի չափով հարստացնել: Ու երբ որ հաստատում էր իր կայսրության հյուսիսային սահմանները ու ճամփորդում էր սարերով, նրա զինվորները պարբերաբար զեկուցում էին նրան, թե քանի հատոր գիրք են զավթել շրջակայքի գյուղերի բնակիչներից: Երբեմն Լենկթեմուրը հետ էր վերադարձնում զավթածը գրքատերերին, եթե նրանք կարողանում էին մեծ նյութական հատուցում առաջարկել փոխարենը:
Թշնամիները համոզված էին, որ գիրք ունեցող հայը ավելի սարսափելի է, քան հասարակ գյուղացին: Եվ նրանք ամենուր փնտրում էին այդ մագաղաթները և հայտնաբերելու դեպքում՝ ոչնչացնում: Թշնամու հարձակումների կամ բնական վտանգների ժամանակ մարդիկ թողնում էին իրենց տները, բայց գրքերը փրկում էին կամ հորում էին հողի մեջ:
Պատահում էր, որ դեպի անապատ փախած, մահամերձ, հյուծված հայ կանայք անապատի ավազների վրա մատով գրում էին հայկական այբուբենի տառերը և արտասանում էին նրա հնչյունները իրենց երեխաների համար: Քամին խառնում էր ու ջնջում գրվածները, բայց նրանք նորից ու նորից գրում էին ու դրանով փրկում էին իրենց լեզուն ու գրերը: Իսկ հողի մեջ պահված գրքերը մինչև այսօր դեռ գտնված չեն: Ասում են, որ նրանք սպասում են այն ժամին, երբ բոլոր հայերը միասին կհավաքվեն: Հավաքված հայերից վերջինի մոտ կլինի բանալի, որը նա լռության մեջ կմոտեցնի հողի քարերին ու գրքերը ի պատասխան կխշշան հողի տակից իրենց էջերով: